Կորոնավիրուսի պատճառով Հոնկոնգն արգելել է 8 երկրներից թռիչքները
Հոնկոնգի գործադիր տնօրեն Քերի Լամը չորեքշաբթի հայտարարել է, որ կառավարությունը մի շարք նոր միջոցներ կներդնի COVID-19-ի տարածումը զսպելու համար, հայտնում է Reuters-ը։
Լամը զգուշացնում է, որ Հոնկոնգը գտնվում է նոր կորոնավիրուսային բռնկման շեմին։
Նոր կանոնները ներառում են հունվարի 8-ից երկու շաբաթով ութ երկրներից թռիչքների արգելք՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Պակիստան, Ֆիլիպիններ, Ֆրանսիա եւ Հնդկաստան: