Տարվա ընթացքում երրորդ անգամ․ Բրիթնի Սփիրսի նախկին ամուսնուն ձերբակալել են հետապնդման համար
ԱՄՆ-ում ձերբակալել են Բրիթնի Սփկիրսի նախկին ամուսնուն՝ Ջեյսոն Ալեքսանդրին։ Դերասանը խախտել է դատարանի կարգադրությունը, ինչին ավելանում է ծանրացնող հանգամանքներով հետապնդումը։ Սա նրա երրորդ ձերբայալությունն է տարվա ընթացքում, հայտնում է Page Six-ը։ Գործով նիստը կկայանա փետրվարի 17-ին, իսկ մինչ այդ նա կալանավորված կլինի։
Նախորդ տարվա հունվարին Ալեքսանդրին կալանավորել են Նեշվիլում․ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչպես նաեւ ապօրինի թմրամիջոցներ պահել։ Օգոստոսին նրան ձերբակալել են օդանավակայանում․ այս անգամ՝ «ոչ անվտանգ» գոտի մուտք գործելու համար։
Ջեյսոնը Բրիթնի Սփիրսի առաջին ամուսինն էր։ Զույգն ամուսնացել է 2004թ․-ին Լաս Վեգասում, սակայն նրանց ամուսնությունը շարունակվել է ընդամենը 55 ժամ։