«Կրասնոդարը» հեռացրել է գլխավոր մարզիչին
«Կրասնոդարը» հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնից Վիկտոր Գոնչարենկոյի հեռացման մասին։ Նրա հետ պաշտոնանկ են արվել նաեւ երկու օգնականները՝ Վասիլի Բերեզուցկին եւ Ալեքսանդր Երմակովիչը։
Վիկտոր Գոնչարենկոյի պայմանգիրը ռուսական ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2023թ․ դեկտեմբերի 31-ը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո «Կրասնոդարը» 29 միավորով 6-րդն է։ Գոնչարենկոն թիմը գլխավորում էր 2021թ․ ապրիլի 6-ից։
«Կրասնոդարը» կգլխավորի հոկտեմբերին Մոսկվայի «Լոկոմոտիվից» հեռացած սերբ Մարկո Նիկոլիչը, հաղորդում է Matchtv.ru-ն։