Բորել. ԵՄ-ն չի կարող չեզոք հանդիսատես լինել Ռուսաստանի հետ բանակցություններում
ԵՄ-ն պահանջել է հաջորդ շաբաթ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի եւ ավելի լայն եվրոպական պաշտպանական խնդիրների շուրջ բանակցություններում դերակատարություն ունենալ:
ԵՄ պաշտոնյաները Financial Times-ի հետ զրույցում հիասթափություն են հայտնել Ժնևում եւ Բրյուսելում բանակցությունների կազմակերպման վերաբերյալ։ Ռուս պաշտոնյաները պատրաստվում են Վաշինգտոնի եւ ԱՄՆ գլխավորած ռազմական դաշինքի գործընկերների հետ քննարկել Ուկրաինայի եւ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը: Մինչ ԱՄՆ պաշտոնյաները սերտ կապ են պահպանում Բրյուսելի եւ ԵՄ առանձին երկրների ներկայացուցիչների հետ, Վաշինգտոնը չի փորձել փոխել Մոսկվայի առաջարկած բանակցությունները:
Բրյուսելը «չի կարող չեզոք հանդիսատես լինել Եվրոպայի անվտանգության ճարտարապետության ապագայի շուրջ բանակցություններում»։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։