Toyota-ն պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել General Motors-ից ԱՄՆ-ում մեքենաների վաճառքով
Ճապոնական Toyota Motor խոշորագույն ավտոարտադրողն անցյալ տարվա վերջին պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ շուկայում մեքենաների վաճառքով շրջանցել է ամերիկյան հսկա General Motors-ին, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Toyota-ն 2021 թվականին վաճառել է 2,33 միլիոն ավտոմեքենա, ինչը 10%-ով ավելի է 2020 թվականի համեմատ։ Այս մասին ասվում է հրապարակված պաշտոնական զեկույցում։ Միեւնույն ժամանակ, General Motors-ի վաճառքը նվազել է 13%-ով՝ մինչեւ 2,2 մլն միավոր կիսահաղորդիչների պակասի եւ գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Toyota-ն նույնպես դժվարություններ է ունեցել ԱՄՆ-ում արտադրությունում, բայց դա ավելի քիչ ազդեցություն է ունեցել իր վաճառքի արդյունքների վրա:
General Motors ընկերությունը 1931 թվականից ի վեր ԱՄՆ-ում նոր մեքենաների վաճառքով անփոփոխ առաջնորդ է եղել։