Մեղավոր են մկները. կորոնավիրուսի համավարակը անհնա՞ր կլինի կանգնեցնել
Անգամ եթե բոլոր մարդիկ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, համավարակը, գուցե, չհաջողվի կանգնեցնել։ Դրա մեղավորը կլինեն կորոնավիրուսով վարակված մկները։ Այսպիսի կարծիք է հայտնել կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ, Վիրջինիա) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։
«Այժմ մարդը կարող է վարակել մկներին։ Եվ հակառակը։ Իսկ դա իրականում վատ նորություն է։ Բնական ռեզերվուարների առկայության պարագայում չի կարելի ասել, թե երբ մենք բոլորին պատվաստենք, վիրուսը կանհետանա»,- ասել է Բարանովան Lenta.ru-ի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարող լիովին ազատվել մկների պոպուլյացիայից՝ էկոլոգիական պատերազմ սկսելով։ Ուստի անհրաժեշտ է դիտարկել վիրուսի բնական ռեզերվուարները եւ տեսնել, թե ինչ մուտացիաներ կառաջանան կաթնասունների մոտ COVID-19 հիվանդության ժամանակ։ Եթե վիրուսը սկսի աստիճանաբար կորցնել մարդու ռեցեպտորների հետ կապվելու կարողությունը, ապա, հնարավոր է, «ամեն բան այնքան էլ վատ չէ», կարծում է Բարանովան։