«Չելսի» - «Տոտենհեմ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հունվարի 5-ին տեղի կունենա լոնդոնյան դերբի «Չելսիի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Չելսիի» հաղթանակի գործակիցը 1․95 է։ «Տոտենհեմի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․95, ոչ ոքի արդյունքինը՝ 3․50 գործակցով։
«Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Անգլիայի ընթացիկ առաջնության 5-րդ տուրում։ Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած խաղում «Տոտենհեմը» տանը «Չելսիին» պարտվել է 0։3 հաշվով։