«Բարսելոնայի» նախագահը վարակվել է կորոնավիրուսով
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
59-ամյա իսպանացին ինքնամեկուսացել է թեստի դրական պատասխանը ստանալուց հետո։ Նշվում է, որ Լապորտայի ինքնազգացողությունը լավ է, ախտանիշ չունի։
Լապորտան հունվարի 5-ին «Բարսելոնայի» հետ չի մեկնի Լինարես՝ համանուն թիմի դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպմանը։