Բժիշկը նշել է տեսողության կտրուկ վատացման պատճառը
Բժիշկը նշել է տեսողության կտրուկ վատացման պատճառը․
Վիտամին A-ն տեսողության համար ամենակարևոր վիտամիններից մեկն է։ Այն օգնում է օպտիկական նյարդին և ամրացնում աչքի մկանները, այս մասին Риа Новости-ին ասել է էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովան։ Մասնագետը նշել է նաև, որ դրա բացակայությունը հանգեցնում է եղջերաթաղանթի չորացման և արցունքաբեր անցքների խցանման։
«Այս զգացողությունը ծանոթ է բոլորին, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց։ Վիտամին A-ի պակասի մեկ այլ տհաճ հետևանք է «հավկուրությունը», այն երևույթը, երբ մթության մեջ տեսողությունը նվազում է, և մարդը չի որսում նվազագույն լույսը». հայտնել է գործակալության զրուցակիցը։
Վիտամին A-ն ամենահեշտը ստանում են բանջարեղենային թարմ քամած հյութերից։ Կենդանական ծագման մթերքներից այն ամենաշատն է հանդիպում ձկան յուղում (19 մգ), հավի լյարդում (12 մգ), տավարի մսի մեջ (8,2 մգ), ձողաձկան (գիշատիչ) լյարդում (4,4 մգ), գառան լյարդում (3,6 մգ)։