Ինչո՞ւ է «աղմկում» Տոնոյանը. Բանակը թաքցրել են հանրությունից՝ տարել պարտության
Պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանը որոշել է խոսել լրատվամիջոցների հետ, բայց դեռևս ձեռնապահ մնալով սենսացիոն բացահայտումներից: Տոնոյանն ասել է, որ դեռեւս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իր պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ: Բոլոր նրանց, որոնց տրամադրած տեղեկություններով իր դեմ գործ է հարուցվել, անվանել է բանսարկուներ: Տոնոյանը` համոզմունք է հայտնել, որ պատերազմի այլ արդյունքի դեպքում իր դեմ քրեական գործ չէր հարուցվի: Տոնոյանի ակնարկներն ուղղված են քննիչի՞ն, դատախազի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանի հետ: