«Օմիկրոնի» պատճառով «Գրեմմի» մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել
ԱՄՆ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը կարող է հետաձգվել, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Արարողությունը ծրագրված էր հոկտեմբերի 31-ին։
Եթե վատատեսական կանխատեսումներն իրականան, «Գրեմմին» նախորդ տարվա ճակատագիրն է սպասվում․ մեկ տարի առաջ Լոս Անջելեսում COVID 19-ի դեպքերի ավելացման պատճառով մրցանակաբաշխությունը հետաձգել էին մինչեւ մարտ։
«Գրեմմի 2022» մրցանակաբաշխության հավակնորդների անունները հայտարարվել են նոյեմբերի 23-ին։ Երգիչ Ջոն Բատիստն ամենաշատ թվով անվանակարգերում է առաջադրված՝ 11: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը եւ Ջասթին Բիբերը, որոնք 8 մրցանակի են հավակնում։