Ես՝ ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում. Արամ Մելքոնյան
Ես գործող քաղաքապետն եմ, այո ես՝ ինքս այնպես արեցի, որ այս խեղկատակությունը տեղի չունենա վարչական շենքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանը:
«Դեկտեմբերի 30-ի խեղկատակությունը դատարանում վարույթ է ընդունվել։ Արձանագրություն չկա, առաջին նիստ չի կայացել երբևէ, ընթացքից կտեսնեք»,-մանրամասնեց նա։
Անդրադառնալով հարցին՝ թե ինչու է նա կարմիր բերետավորների հետ է շրջում, ինչ-որ մեկից վախենո՞ւմ է, Արամ Մենլքոնյանն ասաց, որ ոչ ոքից չի վախենում։
«Եկեք սադրիչ հարցեր չտանք, ես հասկանում եմ որոշ լրագրողական միջոցների հայացքները։ Եկեք հասկանանք մի բան՝ ՔՊ-ն Վարդենիսում բացահայտ առավելությամբ ձայներով հաղթանակ»,-ասաց նա՝շրջանցելով այն փաստը, որ ընդդիմադիրները դաշինք են կազմել, որով իրենց մանդատները թիվը ստացվել է ավելին, քան ՔՊ-ինն է։
Մանրամասները` տեսանյութում: