ԱՄՆ-ում տեղի կունենա կորոնավիրուսով վարակված քաղաքապետի երդման վիրտուալ արարողությունը
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի խոշոր քաղաքներից մեկի նոր քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վիրտուալ ռեժիմով, քանի որ նա վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ABC News-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին։
54-ամյա Քեն Ուելչը պետք է երդվեր Սենթ Փիթերսբերգի քաղաքապետարանի աստիճանների մոտ, բայց այդ արարողությունը չեղարկվել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների կարանտինային կաննոներից ելնելով, ասվում է հաղորդագրությունում։
Ուելչը պատվաստվել էր 2020թ. սկզբին եւ վերապատվաստվել նոյեմբերին, հայտնել են պաշտոնական անձինք։ COVID-19-ի առաջին թեստը, որն Ուելչը հանձնել է տնային պայմաններում, դրական արդյունք է ցույց տվել երկուշաբթի առավոտյան։ Ավելի ուշ նա ստացել է նաեւ ՊՇՌ թեստավորման դրական արդյունքը։
Ուելչն ասել է, որ կաշխատի տանը՝ մինչեւ ինքնամեկուսացման ժամկետի ավարտը։ Նա հույս ունի աշխատանքի վերադառնալ հաջորդ երկուշաբթի։
Ուելչը փոխարինում է քաղաքապետ Ռիկ Քրիսմանին, որը պաշտոնը թողնելու է լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված։