ԱՄՆ-ում դատարանն արգելել է Պենտագոնին պատժել պատվաստվելուց հրաժարվող զինվորականներին
Դաշնային դատարանը երկուշաբթի արգելել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը պատժել ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերի զինծառայողների խմբին եւ այլ զինծառայողների, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ կրոնական նկատառումներից ելնելով, տեղեկացնում է NBC News-ը։
ԱՄՆ օկրուգային դատավոր Ռիդ Օ'Քոնորն ի պատասխան հատուկ նշանակության ուժերի 35 զինծառայողի անունից ներկայացված հայցի՝ նախնական դատական արգելք է սահմանել, որն արգելում է ՌԾՈւ-ին եւ պաշտպանության նախարարությանը ի կատար ածել պատիժը։
«ՌԾՈւ զինծառայողները այս գործում փորձում են պաշտպանել այն ազատությունները, հանուն որոնց պաշտպանության նրանք այդքան շատ բան են զոհաբերել։ COVID-19 համավարակը կառավարությանն իրավունք չի տալիս հրաժարվել այդ ազատություններից»,- նշվում է դատարանի վճռի մեջ։
Ավելի վաղ պատվաստումից հրաժարվելու համար զինծառայողները ենթարկվում էին մի շարք կարգապահական տույժերի։