«Իմ աստվածային պարգև, իմ սեր, իմ բալիկ»․ Ալեքսանդր Բաբասյանը՝ որդու հետ
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ «Իմ աստվածային պարգեւ, իմ սեր, իմ բալիկ… Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այնպիսի ուժգին սեր, ինչպիսի Ես եմ զգում Իմ Ալեքսանդրիկից… Շնորհավոր բոլորիս նոր տարին»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրեր առաջ հրապարակած կադրերում դերասանը ջերմ գրկել էր որդուն, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Առանց Արցախ չկա Հայաստան»: Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։