ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետ է դարձել Կամբոջայից փախստականը
Կամբոջայի ցեղասպանության ժամանակ, որն իրականացրել է կարմիր կխմերների ռեժիմը, ողջ մնացած կամբոջացի փախստականը դաձել է կամբոջական ծագմամբ առաջին քաղաքապետը ԱՄՆ-ում, տեղեկացնում է Associated Press-ը։
Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղաքի խորհրդի անդամ Սոհարի Չաուն երկուշաբթի միաձայն ընտրվել է խորհրդի գործընկերների կողմից՝ զբաղեցնելով օրենսդիր մարմնի բարձրագույն պաշտոնը։ Նա նաեւ դարձել է ասիական ծագմամբ առաջին ամերիկացի քաղաքապետը։
«Աստված, օրհնիր Ամերիկան, ճի՞շտ է։ Ես փախստական էի, իսկ հիմա Մասաչուսեթսի խոշոր քաղաքի քաղաքապետն եմ։ Ես չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք նման բան պատահել որեւէ այլ տեղ աշխարհում։ Ես դեռ փորձում եմ ընկալել սա»,- ասել է 49-ամյա տղամարդը պաշտոնական երդմնակալությունից հետո։
Երդման ելույթում Չաուն պատմել է Կամբոջայից իր ընտանիքի վտանգավոր փախուստի եւ նախկին արդյունաբերական Լոոուել քաղաքի իմիգրացիոն խոր արմատների մասին։
Մերիմակ գետի վրա, Նյու Հեմփշիր նահանգի սահմանից ոչ հեռու գտնվող Լոուելը Ամերիկայի տեքստիլ արդյունաբերության առաջին կենտրոններից էր եւ գրավել է եվրոպացի ու լատինաամերիկացի ներգաղթյալների շատ սերունդների։
Այսօր քաղաքի մոտ 25 տոկոսը, որտեղ ապրում է ավելի քան 115 000 մարդ, կազմում են ասիացիները, այն երկրում մեծությամբ երկրորդ տունն է կամբոջական համայնքի համար։