Թրամփը քննադել է Twitter-ը եւ Facebook-ը. «Դրանք խայտառակություն են մեր պետության համար»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում խիստ քննադատել է Թվիթեր սոցիալական ցանցը, քանի որ այն արգելափակել է 47-ամյա կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինի աքաունթը։
Տիկնոջ աքաունթը Թվիթերում մշտապես փակվել է COVID-19-ի մասին ապատեղեկատվության վերաբերյալ պլատֆորմի քաղաքականությունը խախտելու հետ կապված։
Թրամփը, որին 2021թ. հունվարին արգելվել էր Թվիթերի սեփական օգտահաշիվը, արձագանքել է այս որոշմանը՝ ասելով. «Թվիթերը դեմոկրատիայի խայտառակությունն է։ Նրանց չպետք է թույլ տան բիզնես վարել այս երկրում»։
«Մարջորի Թեյլոր Գրինը հսկայական ընտրազանգված ունի՝ բաղկացած ազնիվ, հայրենասեր, աշխատասեր մարդկանցից։ Նրանք արժանի չեն նրան, ինչ տեղի է ունեցել իրենց հետ այնպիսի տեղերում, ինչպիսին են ցածրահարգ Թվիթերն ու Ֆեյսբուքը։ Բոլորը պետք է հրաժարվեն Թվիթերից եւ Ֆեյսբուքից։ Դրանք ձանձրալի են, միայն ձախ արմատական տեսակետ ունեն եւ ատելի են բոլորի կողմից։ Դրանք խայտառակություն են մեր պետության համար։ Շարունակի՛ր պայքարել, Մարջորի»,-ասվում է Թրամփի հայտարարությունում։