Եթե Գյուլի մայրը, իրոք, հայ է, ի՞ նչ է, նա պետք է հրաժարակա՞ն տա. Հայկո Բաղդատ
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին, կուսակցական ժողովի ժամանակ խոսելով կառավարության կողմից ներկայացված «ժողովրդավարացման փաթեթով» նախատեսված շրջանների քրդերեն անվանափոխումների մասին, բավականին խիստ գնահատականներ է տվել:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքիայում հայտնի հայ լրագրող Հայկո Բաղդատը թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված իր հոդվածում Բահչելիի ելույթն այլատյացություն է որակել:
Բաղդատը հոդվածում գրում է, որ քաղաքական հակառակորդների ազգային պատկանելությունը թիրախավորելը Թուրքիայում նորաձևության պես մի բան է դարձել:
Ըստ Բաղդատի՝ Բահչելիի խոսքերից հետո պարզ է դառնում հետևյալը.
«Այս երկիրը թուրքերինն է: Թուրքերը այս տարածքները գրավելուց հետո պարտավոր էին ջնջել, վերացնել անցյալից մնացած բոլոր հետքերը:
Այս տարածքներում ապրող ժողովրուրդների' իրենց զավակներին սեփական մշակույթին, լեզվին բնորոշ անուններ տալը, բնակության վայրերը իրենց հին անունով կոչելը համարվում է անջատողականություն:
Յուրաքանչյուր մարդ, ում գործունեությունը չի համապատասխանում ավանդական պետական քաղաքակությանը, համարվում է դավաճան, և դա ընդգծելու համար նրան քրդական, հայկական կամ հրեական ծագում ունենալու մեջ մեղադրանքներ հնչեցնելը շատ սովորական է: Քանի որ այս երկրում թուրքական ինքնությանը չհնազանդվելով սեփական մշակույթը պահպանել ցանկացող յուրաքանչյուր ոք թիրախի տակ է հայտնվում:
Կարող եք նախագահ դառանալ, բայց եթե ձեր մայրը իսլամացված հայ է, ապա պետք է զգույշ լինեք:
Կարոք եք նախարար դառնալ, բայց ձեր անունը, Հադո, Հազո կամ Հանդեր չի կարող լինել:
Կարող եք «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ լինել, բայց եթե դերսիմցի ալևի եք և ձեր մայրիկի անուն էլ Յեմուշ է, ապա այդ հանգամանքը մարդկանց հանգիստ չի տա:
Պարզապես մի քանի հարց եմ ուզում տալ:
Լավ, եթե իսկապես Աբդուլլահ Գյուլի մայրը իսլամացված հայ է, ի՞նչ կլինի: Նախագահը պետք է հրաժարական տա՞:
Թուրքիայում ինչքա՞ն այդպիսի մարդիկ կան:
Եթե իսկապես սա ճիշտ է, ապա այդ մայրը, որի բոլոր հարազատներին սպանել են, նրան էլ ստիպել մուսուլման դառնալ, արդյո՞ք այնպիսի կյանք չի ապրել, որի համար պետք է որ մենք իր առջև ծնկի գանք և ներողություն խնդրենք:
Եթե Յեմուշ մայրիկը հայ է, ապա Դերսիմում որքա՞ն այդպես ծպտյալ ալևի մայրեր կան:
Ու՞ր են նրանց հայրերը, քեռիները, հորեղբայրները, ինչու՞ են միշտ միայն մայրերը, տատիկները հայ:
Այս երկրում ապրող հայերը, հույները հրեաները ի՞նչ պետք է զգան, երբ այլոց մեղադրում են հայկական, հունական արմատներ ունենալու մեջ:
Դե եթե իրավիճակը այսպիսին է, ես էլ «կանիծեմ», որ Բահչելիի հայկական ծագման մասին պնդումնները ճիշտ դուրս գան:
Շատ լավ եմ հիշում, որ ժամանակին էլ Բահչելիին էին հայկական արմատներ ունենալու մեջ մեղադրում: Այժմ միակ ցանկությունս այդ է: Գոնե մեր բարկությունը մի քիչ ուրախության կվերածվի: Կհանգստանանք»: