Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունք ունի
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է պահպանել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությունը այն իրավիճակում, երբ Եվրամիության հետ ռազմական համագործակցությունն ակտիվանում է: Այդ մասին հայտնել է Yle պետական հեռուստառադիոընկերությունը։
«Մենք պետք է գնահատենք ընտրության ազատությունը և այն իրական համարենք, քանի որ դա վերաբերում է անվտանգության ոլորտում սեփական որոշումներ կայացնելու՝ յուրաքանչյուր երկրի իրավունքին»,- ասել է վարչապետը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ամանորյա ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Հելսինկին կայուն գիծ է վարում արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման դեպքում Ֆինլանդիան պահպանում է դաշինքին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորությունը: