Հնդկաստանում հետաքննում են կեղծ կայքի գործունեությունը, որն իբր աճուրդի է հանել մուսուլման կանանց
Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ հետաքննելու է կայքի գործունեությունը, որն իբր մուսուլման կանանց վաճառքի առաջարկություններ է արել, տեղեկացնում է CNN-ը։
Սա մեկ տարվա մեջ նման երկրորդ դեպքն է։ Կայքը ստեղծվել է GitHub ամերիկյան պլատֆորմում։
Փաստերի ստուգման Alt News հնդկական կայքի համահիմնադիր Մոհամեդ Զուբայրը CNN Business-ին պատմել է, որ կայքում տեղադրվել են 100 մուսուլման կանանց լուսանկարներ, եւ որ նա արել է այդ բոլոր լուսանկարների սքրինշոթերը դրանք հեռացնելուց առաջ։
Նշված էջը այդ ժամանակվանից փակվել է, եւ ոչ մի նշան չկա, որ այն ինչ-որ գործնական կիրառություն է ունեցել՝ բացի կեղծ աճուրդի օգտագործումից մուսուլման կանանց հետապնդման եւ թրոլինգի համար։
GitHub-ը, որը պատկանում է Microsoft-ին (MSFT), տեղեկացրել է, որ հեռացրել է աքաունթը։
«GitHub-ը վաղեմի գործելակերպ ունի այն կոնտենտի եւ վարքագծի դեմ, որը կապված է շահախնդրության, խտրականության եւ բռնության դրդելու հետ։ Մենք դադարեցրել ենք օգտատիրոջ հաշվեգրանցումը նման գործունեության մասին տեղեկության հետաքննությունից հետո, գործունեություն, որը խախտում է մեր քաղաքականությունը»,- հայտարարել են ընկերությունում։