Արաբական կոալիցիան հուսիներին մեղադրել է բուժսարքավորում փոխադրող նավը զավթելու մեջ
Եմենի ապստամբները՝ հուսիները, Կարմիր ծովում՝ Խոդեյդայի նավահանգստի մերձակայքում, զավթել են Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո ընթացող նավը, որը բժշկական սարքավորում Էր փոխադրում Սոկոտրա կղզում գտնվող սաուդյան հոսպիտալի համար: Այդ մասին հունվարի 3-ին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով արաբական կոալիցիայի ներկայացուցչին:
Կոալիցիայում կոչ են արել ապստամներին՝ անհապաղ ազատել նավը՝ սպառնալով անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել ծովահենության այդ գործողության դեմ:
Al Arabiya-ի տվյալներով՝ վերջին ամիսներին կոալիցիայի եւ ապստամբների ուժերի միջեւ մարտական գործողություններն ակտիվացել են: Այսպես, ըստ կոալիցիայի վարկածի, նախօրեին կոալիցիայի օդուժը հարվածներ Է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի չորս թիրախներին՝ անօդաչուների պահեսներին եւ հրթիռների արձակման հարթակներին:
Իրենց հերթին, ապաստամբներն սկսել են ավելի հաճախ անօդաչուներով ու հրթիռներով հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային եւ շարունակում են հարձակում ծավալել ռազմավարական տեսակետից կարեւոր Մարիբ քաղաքի վրա: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ:
Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում Է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսիթ ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեւմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում Է Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: