Իսրայելը վերաբացում է իր սահմանները
Հաջորդ շաբաթվանից օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրելի է, սակայն «կարմիր» երկրներից զբոսաշրջիկներին դեռ արգելված է այցելել Իսրայել, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավիափոխադրումների սահմանափակումները երկիր և երկրից դուրս կթուլանան։
«Իսրայել ժամանող զբոսաշրջիկները, ովքեր պատվաստված չեն եղել, կարանտինի կենթարկվեն՝ մեկուսացման ժամկետը մինչև մեկ շաբաթ կրճատելու հնարավորությամբ՝ լրացուցիչ բացասական ՊՇՌ թեստով։ Մուտքի թույլտվությունըկունենան այն զբոսաշրջիկները, ովքեր ունեն պատվաստման վկայական կամ ապաքինման վկայական, ովքեր գալիս են վարակի ցածր և միջին աստիճանի մակարդակ ունեցող երկրներից:
Թռիչքից առաջ նրանք կլրացնեն առցանց մուտքի հայտը և պետք է բացասական ՊՇՌ թեստ կամ հակամարմնի արագ թեստ անցնեն վայրէջքից անմիջապես առաջ: Նաև ժամանողները պետք է մեկուսացման մեջ մնան 24 ժամ, քանի դեռ չեն ստացել կորոնավիրուսի բացասական թեստ»,- ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։