ՌԴ Ցամաքային զորքերը 2022 թ. կստանան 400-ից ավելի տանկ, զրահափոխադրիչ և հետևազորի մարտական մեքենա
ՌԴ Ցամաքային զորքերը 2022 թվականին կստանան 400-ից ավելի տանկեր, զրահափոխադրիչներ և հետևազորի մարտական մեքենաներ: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Ցամաքային զորքերը 2022 թվականին կստանա ավելի քան 400 միավոր զրահատանկային տեխնիկա»,-հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այնտեղ նշել են, որ խոսքը ժամանակակից և արդիականացված նմուշների մասին է, որոնք «իրենց հաջողությամբ են դրսևորել տարբեր կլիմայական գոտիներում շահագործելիս»:
«Ցամաքային զորքերը կստանան Տ-72ԲԶՄ, Տ-80ԲՎՄ, Տ-90Մ ժամանակակից տանկեր, ԲՄՊ-3 հետեւազորի մարտական մեքենաներ, արդիականացված ԲՄՊ-2, ինչպես նաև ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
2018 թվականին Յուրի Բորիսովը, լինելով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ (ներկայում փոխվարչապետ), հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր Է տարեկան մոտավորապես 200 տանկ գնել: