«Միլային քնեցրել եւ թռել ենք». Սիլվա Հակոբյանն՝ ամուսնու հետ
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է դստերը՝ Միլային, կադրում ջերմ գրկախառնված է։ Հրապարակման մեկնաբանություններում երգչուհին հետեւորդներին կոչ է արել լուսանկարներում Միլային չփնտրել․ «Որովհետեւ իրեն քնեցրել ու թռել ենք»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասաարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Սիլվան արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ «Երբ հայտնվում ես ամանորյա հեքիաթում»,- մեկնաբանություններում գրել էր նա։