Կուրբան Օմարովը նախկին կնոջը՝ Քսենիա Բորոդինային, հրապարակային մեղադրել է դավաճանության մեջ
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի նախկին ամուսինը՝ գործարար Կուրբան Օմարովը, Ինստագրամում հայտարարել է, որ հեռուստահաղորդավարուհին դավաճանել է իրեն, երբ իրենք ամուսնացած են եղել։ Օմարովի խոսքով՝ ինքն արդեն մեկ տարի կռահում էր նրանց հարաբերությունների մասին։
«Ես հավատում էի ազնվությանն ու սկզբունքներին։ Եվ մտածում էի՝ ում հետ պատահի, միայն ոչ իմ ընկերոջ հետ։ Մենք միասին ենք մեծացել։ Բայց ես հավատում էի ընկերությանը։ Իսկ հիմա ինչպե՞ս հավատալ։ Ինձ ասում էին, որ Մալկինը, Եգոր Կրիդը հերթում էին։ Պարզվեց՝ Տրոֆիմն է, որ ինձ 3 000 000 է պարտք։ Իսկ այս պատմության ամենագլխավորն այն է, որ եթե, Աստված չանի, ինձ դադարեն թույլատրել հանդիպել Տեոնային (Բորոդինայի եւ Օմարովի դուստրը), ես կխոսեմ տեսաապացույցով։ Այնպես որ, թող Տեոնան ինձ համար հասանելի լինի։ Եվ ես կլռեմ»,- գրել է Կուրբանը։
«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնությունը տեւել է վեց տարի։ 2015թ․-ի դեկտեմբերին Բորոդինան ամուսնուն դուստր է պարգեւել՝ Տեոնան։ Ի դեպ, Քսենիան որպես Օմարովից բաժանման պատճառ, մատնանշել էր Օմարովի եւ ոչ թե իր անհավատարմությունը։
«Ես ամուսնության ընթացքում չեմ դավաճանել, չեմ ստել։ Իսկ թե ինչպես եմ հիմա ապրելու իմ գործն է։ Կարեւորն այն է, որ խիղճս մաքուր լինի։ Եվ թախանձագին խնդրանք․ ինձ այդ ամուսնության հետ հանգիստ թողեք։ Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ մոռացված է։ Ավելի լավ ելք չէր էլ կարող լինել»,- նշել էր նա։