Բայդենը Զելենսկու հետ զրույցում հայտարարել է վճռական միջոցների մասին՝ «Ուկրաինա ՌԴ-ի հետագա ներխուժման դեպքում»
Սպիտակ տունը հայտարարել է հունվարի 2-ին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռական քայլեր կձեռնարկեն Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում: Ղեկավարները աջակցություն են հայտնել դիվանագիտական ջանքերին, որոնք հաջորդ շաբաթ կսկսվեն ռազմավարական կայունության շուրջ երկկողմ երկխոսությամբ, ՆԱՏՕ-ում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում: Նախագահ Բայդենը ընդգծել է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ու գործընկերների հավատարմությունը «ոչինչ առանց քեզ քո մասին» սկզբունքին։ Նա հաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա նաեւ աջակցություն է հայտնել Դոնբասում լարվածությունը թուլացնելու համար վստահության ամրապնդման միջոցներին եւ ակտիվ դիվանագիտությանը` հաջակցություն նորմանդական ձեւաչափի Մինսկի համաձայնագրերի իրականացումն առաջ մղելու համար»,- նշվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարության մեջ:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ այս տարվա առաջին զրույցը։
«Տարվա առաջին միջազգային զրույցը (Բայդենի հետ - խմբ.) ապացուցում է մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։
Քննարկեցինք ընդհանուր գործողությունները (Ուկրաինա եւ ԱՄՆ - խմբ.) եւ Եվրոպայում խաղաղությունը պահպանելու եւ հետագա էսկալացիան թույլ չտալու հարցով գործընկերներին, բարեփոխումներն ու ապաօլիգարխացումը։
Գնահատում ենք (Ուկրաինայի - խմբ.) հաստատուն աջակցությունը»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինական պրավդան»։