Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ֆիորենտինա»
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ժոնատան Իկոնեն ֆրանսիական «Լիլից» տեղափոխվեց «Ֆիորենտինա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հունվարի 3-ին Իտալիայում բացվել է տրանսֆերային պատուհանը։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը «Ֆիորենտինայում» տեղի կունենա հունվարի 4-ին օնլայն ասուլիսի ձեւաչափով։ Ժոնատան Իկոնեն հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։
23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Լիլի» կազմում մասնակցել է 150 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ ՊՍԺ-ում եւ «Մոնպելյեում»։
Լուսանկարը՝ այստեղ: