«Մանչեսթեր Յունայթեդը» կբանակցի Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի այս ամիս ձեռք բերել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսին։ Կողմերը այս շաբաթ կբանակցեն Մանչեսթերում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
21-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 20 միլիոն եվրո է։ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է 4 տարվա պայմանագիր կնքել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հետ։
Արգենտինայի անցած առաջնությունում Խուլիան Ալվարեսը մասնակցել է 20 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկուն։