The Jerusalem Post-ը «իրանամետ հաքերներին» իր կայքը եւ Twitter-ի հաշիվը կոտրելու մեջ է մեղադրել
The Jerusalem Post-ի իսրայելական հրատարակությունը հայտարարել է իրանամետ հաքերների» կողմից իր կայքը եւ Twitter-ի հաշիվը կոտրելու մասին։
Անհայտ անձինք հրատարակության կայքում տեղադրել են Դիմոնում միջուկային հետազոտական կենտրոնի նկարը, որը հարձակման է ենթարկվել կենտրոնի վրա կախված ձեռքին մատանուց արձակված բալիստիկ հրթիռից:
«Մենք ձեր կողքին ենք այնտեղ, որտեղ դուք չեք մտածում դրա մասին»,- ասվում է նկարի մակագրության մեջ:
Հրատարակությունը պնդում է, որ դա իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ձեռքն է։
Միաժամանակ The Jerusalem Post-ը նշում է, որ «պարզ չէ՝ արդյոք հաքերային հարձակումն իրականացվել է Իրանի տարածքից, թե երկրից դուրս գտնվող կողմնակիցներ են գործել, եւ այդ հարձակումն արդյոք հովանավորվել է պետության կողմից»։
Կայքը ներկայումս սովորական ռեժիմով է գործում:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին եւ Բնակչության մոբիլիզացիայի իրաքյան ստորաբաժանման (PMU) հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը 2020 թվականի հունվարի 3-ին սպանվել էին Իրաքի միջազգային օդանավակայանի մոտ՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով։