Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը որդու հետ
Երգչուհի Անահի Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անահիտը պատկերված է իր եւ ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ, երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դուբայում։
Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։