Եգիպտոսում Citroën-ի գովազդին մեղադրել են սեռական ոտնձգություններ քարոզելու մեջ
Ֆրանսիական Citroën ավտոարտադրողի գովազդը հակասությունների տեղիք է տվել Եգիպտոսում այն բանից հետո, երբ ակտիվիստներն ասել են, որ այն նպաստում է սեռական ոտնձգություններին մի երկրում, որտեղ այդ պրակտիկան տարածված է, հաղորդում է Associated Press-ը:
Citroën-ի` Եգիպտոսի դուստր ձեռնարկության գովազդում, որը թողարկվել է դեկտեմբերին, նկարահանվել է եգիպտացի հայտնի երգիչ եւ դերասան Ամր Դիաբը:
Նա նստում է վերջին Citroën C4-ի ղեկին եւ կտրուկ արգելակում, երբ տեսնում է, թե ինչպես է կինն անցնում փողոցը։
Դիաբը նայում է կնոջը եւ ֆիքսում նրան ավտոմեքենայի հետեւի հայելու մեջ տեղադրված տեսախցիկով: Երգիչը ժպտում է, երբ նրա հեռախոսի մեջ հայտնվում է կնոջ պատկերը։ Այնուհետեւ նրանք միասին են հայտնվում, կարծես ժամադրության լինել:
Թեւ գովազդը, ըստ երեւույթին, կոչված էր ցուցադրելու ավտոմեքենայի տեսախցիկը, այն քննադատության արժանացավ ավտոարտադրողի եւ 60-ամյա երգչհի հասցեին, ով արաբական աշխարհում շատերի համար օրինակելի է համարվում:
Citroën Egypt-ը ներողություն է խնդրել եւ հեռացրել է 100 վայրկյանանոց գովազդը։
Գործակալությունը նշում է, որ Եգիպտոսում սեռական ոտնձգության եւ բռնության խնդրի մասշտաբների մասին հայտնի դարձավ 2011 թվականի ժողովրդական ապստամբությանը հաջորդած տարիներին, որը տապալեց երկարամյա ավտոկատ Հոսնի Մուբարաքին, երբ մի քանի բողոքի ակցիաների ընթացքում զանգվածային բռնաբարություններ եւ սեռական ոտնձգություններ տեղի ունեցան: