Xiaomi 12-ի վաճառքների նոր ռեկորդը. առաջին 5 րոպեում 283 միլիոն դոլարի սմարթֆոն է վաճառվել
2021 թվականի վերջին Xiaomi-ն ներկայացրեց Xiaomi 12 սմարթֆոնների ֆլագմանային շարքը, իսկ օրերս հասցրեց սկսել վաճառքները: Եվ արդեն պարզ է, որ նորույթները վաճառքի հիթեր կդառնան, գրում է gagadget.com-ը։
Xiaomi-ի տվյալներով՝ վաճառքի առաջին ալիքը նոր ռեկորդ է սահմանել՝ ընդամենը 5 րոպեում ընկերությունը 1.8 մլրդ յուանի սմարթֆոններ է վաճառել, ինչը 283 մլն դոլար է կազմում։ Ինչպես միշտ, վաճառված գաջեթների ճշգրիտ թիվը չի նշվում, սակայն վերջնական գումարը գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները. Xiaomi Mi 11 սերիայի նախորդ ռեկորդը 1.5 միլիարդ յուան (236 միլիոն դոլար) էր կազմել:
Առայժմ ընտանիքում կա երեք մոդել՝ յուրաքանչյուր ճաշակի եւ դրամապանակի համար՝ համեմատաբար կոմպակտ Xiaomi 12-ը, ավելի առաջադեմ Xiaomi 12 Pro-ն եւ թոփայինին մոտ Xiaomi 12X-ը՝ ֆլագմանային հնարավորություններով եւ ցածր գնով: Xiaomi 12X-ի (8/128 ԳԲ) գները սկսվում են 500 դոլարից եւ 12/256 ԳԲ-ով Xiaomi 12 Pro-ի համար հասնում են մինչեւ 850 դոլարի: Դրա միջակայքում Xiaomi 12-ն է՝ 580 դոլարով: