Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են ԳԱԶ 3110-ն ու Mitsubishi Pajero-ն, վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 39-ամյա Նարեկ Ն-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գերասիմ Կ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Գերասիմ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է։