Վերկա Սերդյուչկան պատմել է Աբրամովիչից ստացած թանկարժեք նվերի մասին
Ուկրաինացի երաժիշտ Անդրեյ Դանիլկոն, որը բեմում հանդես է գալիս Վերկա Սերդյուչկայի կերպարանքով, պատմել է՝ ինչպես է մի անգամ նվեր ստացել օլիգարխ Ռոման Աբրամովիչից։
Ինչպես գրում է life.ru-ն, Դանիլկոյի խոսքով՝ դա շատ թանկ շամպայն էր։ Արտիստը հանդիսատեսի հետ այս հիշողություններով կիսվել է՝ Ամանորին ելույթ ունենալով Դուբայում։
«Մի անգամ Աբրամովիչը ներկայացումից հետո մեզ մի շիշ թանկարժեք շամպայն ուղարկեց: Իսկ մենք ունենք մոտ հարյուր հոգանոց թիմ: Դե, մենք յուրաքանչյուրի մի քիչ-մնի քիչ լցրինք, որպեսզի բոլորը ստանան դրանից: Եվ գիտեք, մենք ոչ մի տարբերություն չզգացինք (նկատի ունի սովորական շամպայնի և թանկարժեքի համային տարբերությունը-Խմբ.)»,- ասել է Դանիլկոն։