Եվրոպան COVID-19-ով վարակվածների թվով հատել է 100 միլիոնի շեմը
Եվրոպայում՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրբեջան և Ռուսաստան, COVID-19-ով վարակվածների թիվը համավարակի սկզբից ի վեր գերազանցել է 100 միլիոնը, հայտնում է english.alarabiya.net-ը:
Հունվարի 1-ի շաբաթ երեկոյի դրությամբ այս տարածքում գտնվող 52 երկրում և տարածաշրջանում գրանցվել է COVID-19 վարակի 100 074 753 դեպք։
Միայն վերջին յոթ օրվա ընթացքում Եվրոպայում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 4,9 միլիոն դեպք, ինչը 59 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա համեմատ։ Վարակվածության ցուցանիշով առաջին տեղում է Դանիան, որտեղ հիվանդացության մակարդակը յոթ օրվա ընթացքում կազմել է 2045՝ 100 հազար բնակչի հաշվով։ Նրան հաջորդում են Կիպրոսը (1969) և Իռլանդիան (1964):
Միևնույն ժամանակ, Եվրոպայում նվազում է կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը։