«Վերեւում՝ լույսի բանակ, ներքեւում՝ բազում չլուծված հարցեր ու կիսատված կյանքեր, բայց ես հավատում եմ հայի ամուր հավատքին». Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ մենք հասակությունների աշխարհում ենք ապրում։
«Կոնտրաստների աշխարհում ենք ապրում: Հակասությունների արանքում մի կերպ որսում ենք հավասարակշռությունը՝ փխրուն, անհաստատ ու խաբուսիկ:
Ու էդպես անընդհատ:
Իսկ տարին չի ավարտվում... հոսում է՝ մեր զարկերակում եղած արյան պես, շրջանառվում ու էլի վերադառնում սիրտ, էնքան արագ է «հոսում» տարին, որ չես հասկանում դու՞ ես կանգնած, թե ինքն է անասելի արագ, դու՞ ես դանդաղ, թե՞ ինքն է շտապում...
Իմ բոլոր տարիներն ու կյանքերը Հայաստանով են եղել ու կմնան:
Ցավից, անտարբերությունից կամ կասկածանքներից այն կողմ մարդն է, էն մարդը, հանուն որի ես միշտ ապրել եմ, շարունակվել ու ոգով ամուր մնացել: Հայի ճակատագիրը իր պետականության ու անկոտրում ոգու մասին է եղել ու կմնա: Անհուսությունն ու տկարությունը մեզ վայել չեն, ու երկար կյանք չունեն...»: