Լիոնել Մեսի․ Հույս ունեմ, որ 2022-ը կբերի շատ առողջություն
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Ինստագրամում արած ամանորյա շնորհավորական հրապարակումով ամփոփել է 2021 թվականը։
«Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել 2021-ին ունեցած բոլոր ապրումներիս համար։ Առավել եւս՝ երբ այնքան շատ է վատը այս ահավոր վարակի պատճառով, որը ոչ մի կերպ չի վերանում։ Հույս ունեմ, որ 2022-ը կբերի շատ առողջություն։ Բոլորիդ եմ սա մաղթում եւ գրկում բոլորիդ»,- գրել է Մեսին։
Հիշեցնենք, որ 2021-ին Մեսին առաջին անգամ Արգենտինայի հավաքականի հետ դարձավ Ամերիկայի գավաթակիր, 7-րդ անգամ արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։