Կառավարությունը 2022 թվականին ավելի քան 80%-ով կավելացնի գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններին հատկացվող փողը
Կառավարությունը 2022 թվականին ավելի քան 80%-ով կավելացնի գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններին հատկացվող փողը։
Կառավարության էջում հրապարակված տեսանյութում հաղորդվում է, որ
ծրագրերին ուղղվող ընդհանուր բյուջեն կկազմի 30 մլրդ դրամից ավելի։
«10 տարվա դադարից հետո վերանայվել է ոլորտում աշխատողների բազային աշխատավարձը։ Փոփոխությունը գործելու է հունվարի 1-ից»,- ասվում է տեսանյութում։
2022 թվականի ընդհանուր բյուջեն 2021-ի հետ համեմատ ավելի է մոտ 10%-ով․ բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը։
Մանրամասները՝ տեսանյութում։