«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հունվարի 1-ին կընդունի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1․50 է։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․75, ոչ ոքի արդյունքինը՝ 4․40 գործակցով։
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։30-ին։
20 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արսենալը» (19 խաղ) չորրորդն է՝ 35 միավոր։
Առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» տանը «Արսենալին» հաղթել է 5։0 հաշվով։