Նարեկը լսել է հակառակորդի կողմից իրենց բնակավայրի արձակած կրակոցների ձայնը և Ձմեռ Պապիկից խնդրել ինքնաձիգ՝ իր հողը պաշտպանելու համար
Դեկտեմբերի 3-ին Սիսիանի բնակիչ, զինվորականների ընտանիքում ծնված և զինվորական դառնալ ձգտող Նարեկ Հովսեփյանը նամակ էր գրել Ձմեռ պապին, որով ինքնաձիգ, կապի միջոցներ և խաղաղություն էր խնդրում մեր բանակի ու երկրի համար:
Ամանորին ընդառաջ Նարեկը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում և հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ: