Ռուսաստանցի բլոգեր Իդի Գալիչն իրեն վատ է զգացել Ամանորի նախաշեմին
Ռուսաստանցի բլոգեր Իդի Գալիչն իրեն վատ է զգացել Ամանորի նախաշեմին։ Հեռուստահաղորդավարուհին մնացել է առանց հրավառությունների, խնջույքների ու աղմկոտ երեկույթների։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Ես ընդունել եմ այն փաստը, որ Ամանորը, ինչպես բոլորի մոտ չի ստացվի։ Ես բոլորի համար նվերներ չեմ գնի, չեմ խմի ալկոհոլ, քանի որ ես դեղորայք եմ ընդունում, չեմ կարող ճաշակել թասով մայրաքաղաքային աղցանը, քանի որ ինձ համար ցավ է անգամ թեյ խմելը։ Դուրս չեմ գա փողոց եւ ճայթռուկ չեմ վառի», - սկսել է Իդան։
Առավոտյան Գալիչի վիճակը բարելավվել է։ Սակայն նախօրեին նա խոստովանել էր, որ վախենում էր սեփական կյանքի համար։
«Գիշերը ես քիչ էր մնում մահանայի։ Առավոտյան շատ վատ էի։ Հիմա վիճակս մի քիչ ավելի թեթևացել է։ Ես նույնիսկ կարողացել եմ ցնցուղ ընդունել եւ լվանալ գլուխս», - պատմել է աստղը։
Ստույգ ախտորոշումն աստղը չի բարձրաձայնում, իսկ երկրպագուները շուտափույթ ապաքինում են մաղթում Գալիչին։