«Ես և ալոպեցիան կդառնանք լավագույն ընկերները». Ուիլ Սմիթի կինը պատմել է՝ ինչու է ճաղատ
Հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթի կինը՝ դերասանուհի Ջադա Պինկետ Սմիթը, երկրպագուներին բացատրել է գլխի մազերի բացակայության պատճառը։ Նա համապատասխան գրառումը հրապարակել է Instagram-ում։
50-ամյա աստղը տեսագրել է մի տեսանյութ, որում ցուցադրել է ճաղատ գլուխը, իսկ տեսանյութի նկարագրության մեջ նա խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը բնութագրվում է գլխի, դեմքի և մարմնի այլ մասերի մազաթափությամբ։
Ջադայի խոսքով՝ ինքը որոշել է խոսել խնդրի մասին, որպեսզի որեւէ լուրջ հիվանդության մասին լուրեր չտարածվեն:
«Ես և ալոպեցիան կդառնանք լավագույն ընկերները և վերջ», - նշել է Պինկետ Սմիթը:
Նշենք, որ դերասանուհու հրապարակումը հավաքել է գրեթե երկու միլիոն դիտում։