Tesla-ն հետ է կանչում իր մոտ կես միլիոն էլեկտրամոբիլները
Tesla Inc-ը հետ է կանչում իր Model 3-ի եւ Model S-ի ավելի քան 475.000 էլեկտրամոբիլները՝ հետեւի տեսախցիկի եւ բեռնախցիկի հետ կապված խնդիրները լուծելու համար, որոնք մեծացնում են վթարի վտանգը, հայտնել է Reuters-ը։
Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողը հետ է կանչում 2017-2020 թվականների 356.309 Model 3 ավտոմեքենա՝ տեսախցիկի հետ կապված խնդիրները լուծելու համար, եւ 119.009 Model S ավտոմեքենա՝ կապոտի հետ կապված խնդիրների պատճառով:
«Հետեւի տեսախցիկի էկրանի բացակայությունը կարող է ազդել տեսադաշտի վրա եւ մեծացնել բախման վտանգը», - ասում է Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA):
NHTSA-ի տվյալներով՝ Tesla-ն տեղեկացված չէ վթարների, վնասվածքների կամ մահվան դեպքերի մասին՝ կապված իր Model 3 եւ Model S մեքենաների խնդիրների հետ: