Կարծես ձմեռ չլինի. Ամանորը կլինի առանց տեղումների
Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջաններում` ճանապարհներին, մերկասառույցը կպահպանվի:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:
Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, վաղը ցերեկը՝ 0+2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -18 -23, ցերեկը՝ -3 -8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -14 -18, ցերեկը՝ -2 -4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ -2 +1,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10 -15, ցերեկը՝ -2 +3,
Լոռիում գիշերը՝ -9 -14, ցերեկը՝ +2+7,
Տավուշում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6 +10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -16-19, ցերեկը՝ -2 -4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ -1 +2,
Արարատում գիշերը՝ -11 -14, ցերեկը՝ 0+2,
Արմավիրում գիշերը՝ -11 -14, ցերեկը՝ 0+2,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10 -13, ցերեկը՝ 0 -2,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -9 -11, ցերեկը՝ -1+2,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +7 +10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -7 -12, ցերեկը՝ +3 +8,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +7 +10։