Կողոպտիչները հարձակվել են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի վրա, թալանել տունը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն տանը ենթարկվել է չորս կողոպտիչների հարձակման, փորձել է դիմադրել եւ հարվածներ է ստացել դեմքին։
Այդ մասին նա հայտնել է Ինստագրմում՝ հրապարակելով լուսանկար եւ նշելով, որ կողոպտիչները տարել բոլոր թանկարժեք զարդերը։
«Մանչեսթեր Սիթին» դատապարտել է տեղի ունեցածը եւ աջակցություն հայտնել Ժոաու Կանսելուին։