Ֆրանսիայում հրկիզել են իշխող կուսակցության պատգամավորի ավտոտնակը. կասկածվում են հակավաքսերները
Ֆրանսիայում հրկիզել են իշխող կուսակցության պատգամավորի ավտոտնակը։ Հարեւան պատի վրա նկարված գրաֆիտին հիմք է տալիս կարծելու, որ դա արել են պատվաստանյութի դեմ բողոքողները, փոխանցում է Reuters-ը:
Խոսքը նախագահ Էմանուել Մակրոնի իշխող LREM կուսակցության պատգամավոր Պասկալ Բուայի մասին է, ում մեքենան եւ ավտոտնակը հրկիզվել են, իսկ տան պատին գրել՝ «Դեմ քվեարկի՛ր» արտահայտությունը
«Ժողովրդավարության պայմաններում նման հանցավոր գործողություններն անընդունելի են»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը` հավելելով, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Նման արտահայտություններ են նկարվել նաեւ Նուայոնում LREM-ի մեկ այլ պատգամավոր Քերոլ Բյուրո-Բոնարի գրասենյակի պատին:
«Մտահոգիչ է այն, որ ոմանք ասում են, որ համաճարակի դեմ պայքարի հարցով միջոցները Ֆրանսիան դարձնում են բռնապետություն։ Նրանք պետք է գնան եւ տեսնեն մի քանի այլ երկրներ եւ մտածեն հիվանդանոցներում տիրող իրավիճակի մասին, որտեղ COVID-19-ով հիվանդների մեծ մասը պատվաստված չէ»,-ասել է Դարմանինը։