ԱՄՆ-ում Բայդենին և Օբամային սպանել պլանավորող տղամարդու են ձերբակալել
ԱՄՆ իշխանությունները Այովա նահանգում զինված տղամարդու են ձերբակալել, ով մտադիր էր սպանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբամային, ինչպես նաեւ` Facebook-ի (այժմ՝ Meta) հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, հայտնում է NBC-ն։
Կալիֆոռնիայում սուպերմարկետի 25-ամյա աշխատակից Կուաչուա Բրիյոն Սյունը (Kuachua Brillion Xiong) ձերբակալվել է հինգշաբթի եւ այժմ գտնվում է բանտում, հայտնել են իշխանությունները: Տղամարդու ավտոմեքենայում աշխարհազորայինները հայտնաբերել են AR-15 հրացան, զինամթերք, լիցքավորված պահունակներ, զրահաբաճկոններ եւ առաջին օգնության փաթեթներ:
Հայտնի է, որ Սյունը դուրս էր եկել տնից դեկտեմբերի 18-ին, ըստ իշխանությունների, «ուղիղ Սպիտակ տուն գնալու մտադրությամբ` իշխանության ղեկին գտնվողներին սպանելու համար»:
Տղամարդը քննիչներին հայտարարել է, որ կազմել է «չար մարդկանց» իր «սեփական ցուցակը», որոնց նպատակ ուներ սպանել։ Ցուցակում, բացի Բայդենից, Օբամայից եւ Ցուկերբերգից, ներառված է նաեւ Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիի անունը, նշում է հեռուստաալիքը։
Բողոքի համաձայն՝ Սյունն իր հեռախոսում քարտեզի հավելված էր օգտագործել եւ որպես նպատակակետ ընտրել է Սպիտակ տունը։ Տղամարդը քննիչներին ցույց է տվել Սպիտակ տան տարածքի գծանկարը, «այդ թվում` ենթադրյալ» թույլ տեղը, «նա հայտնաբերել էր հարձակումը պլանավորելիս»:
«Նա հավելել է, որ եթե ազատ արձակվի կալանքից, նա անմիջապես կգնա Սպիտակ տուն… եւ կանի ամեն ինչ, որպեսզի կատարի ծրագիրը: Սյուն ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ Կալիֆոռնիա, քանի որ նա նախատեսում է մահանալ Սպիտակ տանը չար դեւերի դեմ պայքարում», - ասվում է դատարանի փաստաթղթում, որը մեջբերում է հեռուստաալիքը:
Իշխանությունները տղամարդուն մեղադրել են ԱՄՆ նախկին նախագահին սպառնալու մեջ, նշում է NBC-ն։