Ուիլ Սմիթի կինը խոստովանել է, թե ինչու է մազերից զրկվել (Տեսանյութ)
Ուիլ Սմիթի կինը՝ ամերիկացի դերասանուհի Ջադա Փինքետ-Սմիթը, բացահայտ պատմել է ճաղատության դեմ իր պայքարի մասին։ Այս մասին գրում է BuzzFeed-ը։
50-ամյա հայտնի աստղը սկսել է արագորեն ճաղատանալ 2018թ․-ին աուտոիմունային հիվանդության պատճառով։ Նա զրկվել է մազերի զգալի մասից եւ արդյունքում ստիպված է եղել սափրվել մնացած մազերը։
Իր Instagram-ում Ջադան տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել մազաթափության նոր մանրամասները։ «Հիմա ես կարող եմ միայն ծիծաղել դրա վրա։ Դուք բոլորդ գիտեք, որ ես երկար պայքարել եմ ճաղատության դեմ։ Այժմ նայեք աջ կողմի գծին։ Պարզապես մազեր չեն աճում։ Հավաբար, այս անգամ ինձ համար դժվար կլինի թաքցնել այն։ Այնպես որ մտածեցի կիսվեմ Ձեզ հետ, որպեսզի հարցեր չտաք: Ի դեպ, ես որոշեցի այդ վայրը զարդարել քարերով։ փոքրիկ թագ կսարքեմ ին համար», - ասել է նա։
Այս տարվա ամռանը աստղն առաջին անգամ սափրիչ է օգտագործել՝ հայտարարելով. «Ես եւ այս մազաթափությունը ընկերներ կլինենք․․․ եւ վերջակետ»։ Նա հավելել է, որ այդ որոշմանն իրեն ոգեշնչել է դուստրը՝ Ուիլոու Սմիթը։