Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344930 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2568448 վերջին մեկ օրում` 7578 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 3894 պացիենտ: Մեկ օրում նվազել է 111-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 331559 անձ` վերջին մեկ օրում 211 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7972 է: