Նիկոլ Փաշինյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այսօր՝ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վարչապետից բացի այստեղ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթեւոսյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Նրանք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: